ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պատճառը նաև անտարբերությունն է

Պատճառը նաև անտարբերությունն է
17.04.2018 | 00:53

Մի կողմ թողնենք ներքաղաքական լարված իրավիճակի բուն պատճառը և հիշենք մի դրվագ։ Երբ Նախիջևանի կողմից հրաձգություններ եղան, փորձեցինք այդ միջադեպի մասին ՀՀԿ-ականներից մեկի տեսակետը հարցնել։ Պատասխանից անակնկալի եկանք։ «Դե, ի՞նչ ա եղել, որ, պերեստրելկա է, էլի, զոհ կա՞, որ խոսեմ»,- ահա այսպիսի արձագանք։ Տպավորությունն այնպիսին էր, որ մի 100 զոհ պետք է լիներ, որպեսզի «խոսելու» թեմա լիներ։


Ասելս ի՞նչ է. այսպիսի անլրջության, անտարբերության պատճառով են նաև այսօր փողոց դուրս եկել բազմահազար քաղաքացիներ։ Իսկ իշխանության ներկայացուցիչներն այնքան են տարված սեփական բարեկեցությունն ապահովող խնդիրներով, որ կորցրել են այլ խնդիրներով զբաղվելու ունակությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ